Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն ընդունեց Հայաստանում <<Ռուսհամագործակցություն>> ներկայացուցչության ղեկավարին
21.10.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստանում <<Ռուսհամագործակցություն>> ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինին:
Ողջունելով հյուրին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը համառոտ տեղեկություն ներկայացրեց Արմավիրի մարզի և Ռւոսաստանի Դաշնության Սվերդլովսկի, Եկատերենբուրգի, Յարոսլավլի և Մոսկվայի մարզերի միջև ձևավորված հարաբերությունների մասին`մեծապես կարևորելով դրանց ակտիվացումն ու հետագա զարգացումը: <<Մենք միշտ բարձր ենք գնահատում մեր բարեկամ և դաշնակից պետության հետ ունեցած փոխհարաբերությունները, որոնք գալիս են դարերի խորքից և դեռ երկար ճանապարհ են անցնելու>>, - իր խոսքում ընդգծեց մարզպետը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և կարևորելով միջռեգիոնալ ռուս-հայկական համագործակցությունը` Հայաստանում <<Ռուսհամագործակցություն>> ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինինը պատարաստակամություն հայտնեց աջակցելու կողմերի միջև ձևավորված հարաբերությունների զարգացմանը:
Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկեցին նաև Արմավիրում Եկատերենբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղի բացման հետ կապված մանրամասներ: