Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` համայնքապետերի մասնակցությամբ

22.10.2014

ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, աշխատավարձի պարտքերի մարմանը և 2014 թվականի աշնանացանի ընթացքին վերաբերող հարցեր:

Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը նշեց, որ նախատեսված 1 մլրդ 450 մլն 193 հազար դրամի դիմաց դրանք կազմել են 1 մլրդ 262 մլն 574 հազար դրամ, կատարողականը՝ 87,1 տոկոս: Նրա խոսքով` հավաքագրման մակարդակը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 1,8 տոկոսով:

Վ. Մկրտչյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ի դրությամբ համայնքներում գոյացել է 4 մլն 25 հազար դրամի ընթացիկ աշխատավարձի պարտք:

Սեփական եկամուտների ցածր հավաքագրում ապահոված և աշխատավարձի ընթացիկ պարտքեր կուտակած համայնքապետերին մարզպետ Աշոտ Ղահրամանյանն առաջարկեց անել հնարավորը` սեղմ ժամկետներում ապահովելու սեփական եկամուտների հավաքագրման սահմանված ցուցանիշը և մարելու աշխատավարձի ընթացիկ պարտքերը:

2014 թվականի աշնանացանի ընթացքին անդրադարձավ մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության բաժնի պետ Վարդգես Աբրահամյանը` մասնավորապես տեղեկացնելով, որ այս տարի մարզի 18 համայնքի բաժանվել է 306,3 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության բարձրորակ սերմացու: Ըստ նրա` հոկտեմբերի 22-ի դրությամբ կատարվել է 1300 հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանք և այն դեռ շարունակվում է:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև աշխատանքային և ընթացիկ այլ հարցեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53