Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ արդեն ավանդական դարձած ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնի մարզային փուլը

11.11.2014

Այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո կազմակերպվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Արմավիրի մարզային փուլը: Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին:

Մրցույթին մասնակցեց մարզի քաղաքային և գյուղական համայնքների 40 դպրոցական: Փառատոնն անցկացնող հանրապետական ժյուրին ընտրեց 6 լավագույններին` 11-14 և 15-17 տարիքային խմբերից, յուրաքանչյուր խմբից երեքական ասմունքող: Նրանք կմասնակցեն փառատոնի հանրապետական՝ եզրափակիչ փուլին:

 ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը ողջունեց ներկաներին և պատվոգրեր հանձնեց բոլոր մասնակիցներին` նշելով. <<Սիրելի դպրոցականներ, այսօր հիրավի տոն է, տոն և ձեզ համար, և մեր մարզի: Ձեզ բացառիկ հնարավորություն է ընձեռվել հանդիպել հանրապետության վաստակավոր գործիչներին, արժանանալ նրանց գնահատանքին: Սա, իրոք, լինելու է ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկը: Կուզեի, որ դուք հիշեք, որ այն մարդիկ, ովքեր սիրում և գնահատում են պոեզիան, նրանք հոգով լավն են լինում և լավ քաղաքացիներ են մեծանում: Շնորհավորում եմ բոլորիդ>>:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53