Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եզդիաբնակ Ֆերիկ համայնքում վերաբացվեց ամբողջովին հիմնանորոգված դպրոցը

14.11.2014

ՀՀ Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում այսօր տեղի ունեցավ ամբողջովին հիմնանորոգված դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, համայնքի ղեկավար Նորիկ Հայրապետյանը, մեծ թվով հյուրեր և համայնքի բնակիչներ: Ֆերիկցիները միջոցառման մասնակիցներին դիմավորեցին ազգային երգ ու պարով, աղ ու հացով:

1965 թվականին կառուցված կրթօջախի հիմնանորոգման համար Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության կողմից հատկացված միջոցներից տրամադրվել է 52 մլն դրամ: Հիմնանորոգման արդյունքում 42 աշակերտ և 14 մանկավարժ ունեցող դպրոցում ստեղծվել են բոլոր պայմաններն ուսումնական պրոցեսն առավել հաճելի միջավայրում իրականացնելու համար:

Համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի ուղեկցությմաբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջեց ուսումնական հաստատությունում, ծանոթացավ իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին` իր գոհունակությունը հայտնելով նախանշված աշխատանքները բարձր որակով իրականացնելու  և սահմանված ժամկետներում ավարտին հասցնելու համար:

Շնորհավորելով ֆերիկցիներին օրվա առթիվ` նա նշեց. <<Մեր սիրելի եզդի բարեկամներ, Հանրապետության Նախագահի, կառավարության անմիջական աջակցությամբ այս հրաշալի դպրոցն այսօր հանձնում ենք ձեր շահագործմանը: Թող այս կրթօջախում ձեր երեխաները հիմնավոր կրթություն ստանան, և իրենց ուսումը շարունակեն բարձրագույն ուսումնական հաստատություններում` դառնալով պիտանի զավակներ մեր հասարակության համար>>:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53