Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Շարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամներին տրամադրվել են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ
01.12.2014
Արմավիրի մարզում հաշվառված է թվով 114 շարժողական խնդիր ունեցող հաշմանդամ: Յուրաքանչյուր տարի նրանք բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրված ուղեգրի և մասնագետների կողմից իրականացված հետազոտության հիման վրա Պրոթեզաօրթոպեդիկ ընկերության կողմից ստանում են համապատասխան պարագաներ:
Օրեր առաջ Արմավիրի մարզպետարանում պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ են ստացել Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածաշրջանների սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ դիմած թվով 35 հաշմանդամներ:
Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ մարզի սոցիալական ծառայություններ դիմած հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ պարագաների պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է: Մասնագետների կողմից համապատասխան խմբի հաշմանդամների շրջանում ճշգրտվել են նաև նրանց անհրաժեշտ պարագաների չափերը` դրանք առաջիկայում տրամադրելու նպատակով: