Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարժողական խնդիրներ ունեցող հաշմանդամներին տրամադրվել են պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ

01.12.2014

Արմավիրի մարզում հաշվառված է թվով 114 շարժողական խնդիր ունեցող հաշմանդամ: Յուրաքանչյուր տարի նրանք բնակության վայրի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրված ուղեգրի և մասնագետների կողմից իրականացված հետազոտության հիման վրա Պրոթեզաօրթոպեդիկ ընկերության կողմից ստանում են համապատասխան պարագաներ:

Օրեր առաջ Արմավիրի մարզպետարանում պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ են  ստացել Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածաշրջանների սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ դիմած թվով 35 հաշմանդամներ:

Ոլորտի պատասխանատուների հավաստմամբ մարզի սոցիալական ծառայություններ դիմած հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ պարագաների պահանջարկն ամբողջությամբ բավարարվել է: Մասնագետների կողմից համապատասխան խմբի հաշմանդամների շրջանում ճշգրտվել են  նաև նրանց  անհրաժեշտ պարագաների չափերը` դրանք առաջիկայում տրամադրելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53