Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետը Թաիրովի դպրոցում ներկա գտնվեց շախմատի դասասենյակի բացմանը
11.12.2014
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բնակիչ Վլադիմիր Բախտավորյանի աջակցությամբ այսօր Թաիրովի միջնակարգ դպրոցում բացվեց ամբողջությամբ վերանորոգված և անհրաժեշտ գույքով հագեցված շախմատի դասասենյակ, որին ներկա էին նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:
Շնորհավորելով կրթօջախի մանկավարժներին, աշակերտներին և շնորհակալություն հայտնելով բարերարին` մարզպետը նշեց. <<Շատ ուրախալի և գովելի է դպրոցներում շախմատի նման դասասենյակների առկայությունը, որը հնարավորություն է տալիս իմաստուն խաղի ուսուցումը կազմակերպել առավել հաճելի և նպաստավոր պայմաններում`աշակերտների շրջանում խթանելով շախմատային գիտելիքների և, ինչու ոչ, մտածողության զարգացումը...>>:
Այնուհետև համայնքի ղեկավարի և դպրոցի տնօրենի ուղեկցությմաբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջեց ուսումնական հաստատությունում, ծանոթացավ վերջերս իրականացված մասնակի վերանորգաման աշխատանքներին և դեռևս առկա խնդիրներին: