Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Ա. Ղահրամանյանը «ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխություն 2014»-ի արդյունքում ճանաչվել է «Տարվա լավագույն մարզպետ»
15.12.2014
Դեկտեմբերի 12-ին «Նացիոնալ» հյուրանոցում տեղի ունեցավ «Անալիտիկ» կենտրոնի կազմակերպած «ԱՍ քաղաքական-հասարակական մրցանակաբաշխություն 2014»-ի մրցանակների հանձնման միջոցառումը:
Հասարակության քվեարկության արդյունքում տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ որոշվել էին 2014-ի լավագույն քաղաքական և հասարակական գործիչները:
Տեղի ունեցած քվեարկության արդյունքում «Տարվա լավագույն մարզպետ» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Հավելենք նաև, որ «Աշխատակազմի տարվա լավագույն ղեկավար» անվանակարգում մրցանակային երրորդ տեղն է զբաղեցրել ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը: