Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարարը
16.12.2014
Դեկտեմբերի 15-ին ՀՀ Արմավիրի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերով նախարար նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Մեծամոր քաղաքի մարզադպրոց, Արմավիրի քաղաքապետարանի թիվ 1 մանկապատանեկան մարզադպրոց, Փարաքարի սպորտ դպրոց, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ եղել է Էջմիածնի քաղաքային մարզադպրոցում, ծանոթացել մարզադպրոցների շենքային պայմաններին, մարզադահլիճների վերանորոգման խնդիրներին:
Արմավիրի մենապայքարային մարզաձևերիմանկապատանեկան մարզադպրոցում նախարարըպարգևատրել է օրերս կայացած Արմավիր քաղաքի բռնցքամարտի բաց առաջնության հաղթողներին:
Արմավիր քաղաքում Գաբրիել Ղազարյանը հարգանքիտուրք է մատուցել Արցախյան ազատամարտի նահատակներին՝ ծաղիկներ դնելով նրանց հիշատակըհավերժացնող հուշարձանին:
Աշխատանքային այցի ավարտին, նախարար Գաբրիել Ղազարյանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Մեծամոր քաղաքի մարզադպրոցի տանիքի վերանորոգման հարցի առաջնահերթությունը, մարզագույքին և սպորտում գիտամեթոդական նորագույն միջոցների կիրառմանն առնչվող մի շարք հարցեր:
Մարզպետ Ղարամանյանն իր աջակցությունն է հայտնել նախարարության կողմից 2015 թվականինֆիզիկական կուլտուրայի և սպորտի, առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված համալիր ծրագիրը նաև Արմավիրի մարզում իրականացնելուն:
Մարզպետարանի դահլիճում կայացած խորհրդակցության ընթացքում նախարարը պատասխանել է սպորտ ոլորտի ներկայացուցիչներին հուզող հարցերին:
Աղբյուր` www.msy.am