Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեվերջյան խորհրդակցություն` համայնքապետերի մասնակցությամբ

20.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր համայնքապետերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին դեկտեմբերի 15-ի դրությամբ մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը և 2015 թվականի բյուջեների կազմմանը  վերաբերող հարցեր:

ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը զեկուցեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը նախատեսված 2 մլրդ 26 մլն 58 հազար դրամի դիմաց կազմել են 1 մլրդ 831 մլն 423 հազար դրամ, կատարողականը՝ 90.4 տոկոս:

Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի խոսքով` հավաքագրման մակարդակը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 0.5 տոկոսով. շուրջ 5.3 տոկոսով ավելացել են գույքահարկի, 6 տոկոսով էլ վարձակալական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: 9.2 տոկոսով նվազում է գրանցվել միայն հողի հարկի հավաքագրման մասով:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի առաջարկությամբ սեփական եկամուտների հավաքագրման 75 տոկոսից ցածր ցուցանիշներ ունեցող յուրաքանչյուր համայնքի ղեկավար ներկայացրեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարված հավաքագրումների արդյունքները և մինչ տարեվերջ 100 տոկոս կատարողական ապահովելու հնարավորությունները: Հուսադրող համարելով համայնքապետերի կողմից արված պարզաբանումները` մարզպետը հորդորեց նրանց ամենօրյա հետևողական աշխատանք տանել հավաքագրման ցուցանիշներն առաջիկա շաբաթվա ընթացքում բարելավելու ուղղությամբ:

Վարազդատ Մկրտչյանը տեղեկություն ներկայացրեց նաև համայնքների 2015 թվականի բյուջեների հաստատման գործընթացի վերաբերյալ` նշելով, որ համայնքապետարանների համապատասխան մասնագետներին նախապես տրվել են մեթոդական ցուցումներ գործընթացի վերաբերյալ, որն այսօր արդեն ամփոփվլու է:
Խորհրդակցությանը քննարվեցին նաև ընթացիկ այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53