Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելեց Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն
22.12.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն, որտեղ վերջին ամիսներին աճեցվում է բարձր համային և որակական հատկանիշներով լոլիկ և վարունգ: Մարզպետը ծանոթացավ տնտեսությունում իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց ֆերմեր Արեգ Մելքոնյանի նախաձեռնությունը, ով, ըստ նրա, լուրջ աշխատանքներ է իրականացրել ջերմոցային արդյունավետ տնտեսություն վարելու և գնորդին բարձրորակ ու էկոլոգիապես մաքուր բանջարեղեն մատակարարելու գործում: Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը և այդ ուղղությամբ մարզում իրականացվող ծրագրերը` նա նորանոր հաջողություններ մաղթեց Մելքոնյաններին: