Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն

22.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Սարդարապատ համայնքում գործող ջերմոցային տնտեսություն, որտեղ վերջին ամիսներին աճեցվում է բարձր համային և որակական հատկանիշներով լոլիկ և վարունգ: Մարզպետը ծանոթացավ տնտեսությունում իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց ֆերմեր Արեգ Մելքոնյանի նախաձեռնությունը, ով, ըստ նրա, լուրջ աշխատանքներ է իրականացրել ջերմոցային արդյունավետ տնտեսություն վարելու և գնորդին բարձրորակ ու էկոլոգիապես մաքուր բանջարեղեն մատակարարելու գործում: Կարևորելով գյուղատնտեսության զարգացումը և այդ ուղղությամբ մարզում իրականացվող ծրագրերը` նա նորանոր  հաջողություններ մաղթեց Մելքոնյաններին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49