Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա նվերներ` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին
23.12.2014
Ամանորյա տոներին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Հայրենական մեծ պատերազմի վետերան 92-ամյա Քնարիկ Շահբազյանին: Շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ` մարզպետը նրան հանձնեց ամանորյա սննդամթերքով լի փաթեթներ` մաղթելով առողջություն, երկարակեցություն և ընտանեկան խաղաղություն:
Քնարիկ Շահբազյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հաճելի անակնկալի համար և իր օրհնանքն ու բարեմաղթանքները հղեց մարզպետին:
Հավելենք, որ նման նվերներ կստանան Հայրենական մեծ պատերազմի մասնակից 15 այլ վետերաններ ևս: