Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին
25.12.2014
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը դրամական պարգևներ հանձնեց մարզի առանց ծնողական խնամքի մնացած 42 երեխայի: Շնորհավորելով նրանց ամանորյա տոների առթիվ` մարզպետը նշեց. <<Թող ձեր ընտանիքներում միշտ թևածի խաղաղությունը, եղեք առողջ ու հաջողակ: Իսկ մենք, հնարավորության սահմաններում, կփորձենք օգնել, որպեսզի միասին կերտենք բարեկեցիկ ապագա: Կրկին շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ>>: