Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեվերջյան խորհրդակցություն` մարզի կրթական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ

25.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը` մասնակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի,  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի:

Խորհրդակցությանը 2014-2015 ուսոմնական տարվա առաջին կիսամյակում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամփոփ  զեկույցով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը` մասնավորապես ընդգծելով, որ մարզի հանրակրթական դպրոցներում հաշվետու ժամանակահատվածում ապահովվել է կրթական պետական ծրագրերի լիարժեք իրականացումը, կազմակերպվել է մի շարք հանրակրթական դպրոցների նյութատեխնիկական բազայի համալրումը համակարգիչներով, դիդակտիկ նյութերով և ուսումնական գրականությամբ, վերանորոգվել և կահավորվել են լաբորատորիաներ, մարզադահլիճներ, շախմատ և ռազմագիտություն առարկաների կաբինետներ:

Ըստ նրա` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ընդունված նորմատիվ ակտերը ժամանակին տրվել են ուսումնական հաստատություններին, վերահսկվել է դրանց համապատասխան գործընթացների կազմակերպումը, պարտադիր կատարման հանձնարարակաների անթերի կատարումը:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց ոլորտում տեղ գտած հաջողությունները, ձեռքբերումները, ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև բացթողումների վրա` ընդգծելով, որ ներկաներից յուրաքանչյուրը պետք է ջանասիրաբար և մեծ պատասխանատվությամբ կատարի իր աշխատանքը, քանի որ նրանց է վերապահված մատաղ սերնդի կրթությունն ու դաստիարակությունը: 

Այնուհետ մարզպետը պատվոգրեր հանձնեց Արմավիրի թիվ 5, թիվ 6, Վաղարշապատի թիվ 4 հանրակրթական և Սարդարապատի, Լուկաշինի, Մայիսյանի, Ակնալճի, Ապագայի միջնակարգ դպրոցների տնօրեններին` հանրակրթության բնագավառում մատաղ սերնդի գեղագիտական, հոգևոր և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի և արտադպրոցական ու արտադասարանական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15