Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետարանը պարգևատրվել է Սփյուռքի նախարարության կողմից
25.12.2014
ՀՀ սփյուռքի նախարարությունում դեկտեմբերի 24-ին կայացած «Արի տուն», «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի միջգերատեսչական համակարգող հանձնաժողովի ընդլայնված նիստի ընթացքում նախարարության կողմից պարգևների են արժանացել ծրագրերի իրականացմանն աջակից կառույցների պատասխանատուները:
ՀՀ սփյուռքի նախարարության Սփյուռքի երիտասարդների <<Արի տուն>> հայրենաճանաչության ծրագրին աջակցելու համար «Պատրաստակամ գործընկեր» անվանակարգում մրցանակի է արժանացել ՀՀ Արմավիրի մարզպետարանը:
«Հաջողված մեկնարկ» անվանակարգում էլ մրցանակ է տրվել Արմավիրի մարզի Արշալույս համայնքին: