Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կոորդինացիոն խորհրդակցություն՝ ՀՀ ոստիկանության և Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պատասխանատուների մասնակցությամբ

26.12.2014

ՀՀ Արմավիրի մարզպետարանում դեկտեմբերի 25-ին  տեղի ունեցավ կոորդինացիոն խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը, Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Յուրի Ռադիոնովը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արսեն Այվազյանը, սահմանապահ զորքերի ու ոստիկանության համակարգի մեծ թվով պատասխանատու պաշտոնյաներ և մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի սահմանամերձ համայնքներում սահմանային անվտանգության ապահովմանն ուղղված փոխգործակցության կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ելույթներով հանդես եկան ԱԴԾ սահմանապահ վարչության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Յուրի Ռադիոնովը, նույն  վարչության պետական սահմանի պաշտպանության բաժնի պետ, գնդապետ Սերգեյ Մելչարիկը, Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը և այլոք:

Անդրադարձ եղավ սահամնապահ ուղեկալներում լիազոր ներկայացուցչի հաստիքի առկայությանը, համապատասխան լիազորությամբ զինծառայողների սահմանային անվտանգության ապահովման հիմնական խնդիրներին, ինչպես նաև սահամանամերձ բնակավայրերում հասարակական անվտանգություն և իրավակարգի ապահովում իրականացնող ոստիկանության ծառայողներին վերաբերող հարցերին:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հույս հայտնեց, որ համատեղ գործակցությունն իր դրական արդյունքը կտա և սահմանամերձ համայնքներն առավել պաշտպանված կլինեն:

Խորհրդակցության արդյունքում սահմանվեց սահմանային անվտանգության ապահովմանն ուղղված համատեղ գործողությունների կարգը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 12:52:33