Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ
29.12.2014
Արմավիրի մարզի հարգարժան բնակիչներ,
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Պատմություն է դառնում դժվարություններն ու փորձությունները հաջողությամբ և միասնական ջանքերով հաղթահարած, ինչու չէ նաև նորանոր ձեռքբերումներ գրանցած մի տարեթիվ, որը մեզ դարձրեց առավել համախմբված համընդհանուր նպատակների շուրջ և սրտացավ միմյանց հանդեպ:
Այնուամենայնիվ, մենք թևակոխում ենք նոր տարի, և իմ ցանկությունն է, որ 2015 թվականը լինի խաղաղ արարման և նպատակների իրագործման տարի՝ մեզ ուղղորդելով առաջընթացի ճանապարհով:
Միանգամայն ակնհայտ է, որ մարզային իշախանությանը վերջին տարիներին հաջողվել է մեղմել բնակչության բնականոն կենսագործունեությանը խոչընդոտող երևույթները և բարելավել ընդհանուր կենսամակարդակը: Սակայն մենք երբեք չենք սահմանափակվել մեր ձեռքբերումներով և ձգտել ենք ավելիին՝ իրագործելու համակողմանի զարգացած մարզային տնտեսության մեր տեսլականը:
Ինչ խոսք, անելիքներ դեռ կան, պարզապես պետք է հասցնել և արժանապատվորեն կյանքի կոչել դրանք: Իսկ մեր դեպքում կարող եմ վստահորեն ասել, որ կա ամենակարևորը՝ աշխատելու, արարելու ձգտումը, մարզում կյանքն ավելի լավը դարձնելու, համայնքների սոցիալ-կենցաղային պայմանները փոխելու և մարդկանց համար առավել արժանապատիվ կենսակերպ ապահովելու վճռականությունը:
Համոզված եմ, որ մեր երազած իրականությունը մենք կկերտենք պետության և նրա մասնիկը հանդիսացող մարզային իշխանության ու հասարակության ամենատարբեր կառույցների, ինչպես նաև առանձին անհատների միջև փոխվստահության ամրապնդման, կառուցողական ուժերի մեկտեղման արդյունքում միայն:
Ուստի եկեք հավատանք ու սիրենք, ներենք ու ընդառաջենք, վստահենք ու աջակցենք մեկմեկու: Այս դեպքում հաջողությունն իսկապես անխուսափելի կլինի:
Հարգարելիներս,
Մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով: Թող 2015 թվականն արդարացնի բոլոր հույսերն ու սպաումները: Խաղաղության, նվաճումների ու նպատակների իրականացման տարի եմ մաղթում բոլորիս:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան