Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել է Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարը
19.01.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ, շախմատի Արմավիրի մարզային ֆեդերացիայի նախագահ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համատեղ նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարը, որի մասնակիցները 16-ն են` տարբեր ոլորտներից:
Ինտելեկտուալ խաղում նրանք իրենց ուժերը կչափեն շրջանային մրցակարգով` յուրաքնչյուրը խաղալով 15 խաղ:
Մրցաշարին հետևում են մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը և ոլորտի մեծ թվով պատասխանատուներ:
Մրցաշարի ավարտին 1-3-րդ մրցանակային տեղեր զբաղեցնողները կպարգևատրվեն մարզպետի կողմից: