Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզը ևս սգում է գյումրեցի փոքրիկի մահը

20.01.2015

Այսօր Արմավիրի մարզկենտրոնում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ և Տեր Ստեփանոս քահանա Մելիքյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ մոմավառության և հոգեհանգստի արարողություն` ի հիշատակ Գյումրիում ռուս զինվորականի կողմից դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի վերջին ներկայացուցիչ Սերյոժա Ավետիսյանի:

Ոգեկոչման արարողությանը իրենց մասնակցությունն ունեցան մարզային իշխանությունները, տարբեր կառույցներ ու կազմակերպություներ, ինչպես նաև ուսանողներ ու բազում արմավիրցիներ, ովքեր իրենց սրտի ձայնը միացրին բազմահազար այն աղոթքներին, որոնք ուղղվում են առ աստված` դաժանաբար սպանված ընտանիքի անդամների և 6-ամսական փոքրիկի հոգիների հանգստության համար:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում խստորեն դատապարտեց կատարված ոճրագործությունը`նշելով, որ հայ և ռուս իրավապահները պետք է համատեղ աշխատեն և արդարացի պատիժ սահմանեն: Մարզպետը իր ցավակցությունն ուղղեց գյումրեցիներին և անմեղ զոհ դարձած ընտանիքի հարազատներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-07 17:37:32