Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելեց «Սենտուրիոն» թռչնաբուծական ֆաբրիկա
22.01.2015
Նոր հոսքագծերի գործարկման կապակցությամբ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Եղեգնուտ համայնքում գտնվող «Սենտուրիոն» թռչնաբուծական ֆաբրիկա, որը հայ սպառողին է ներկայանում ամբողջական և մասնատված հավի, հավի սրտի, թոքի, քարաճիկի տեսականիով:
Ընկերության տնօրենի և համայնքի ղեկավարի ուղեկցությամբ մարզպետ Ա. Ղահրամանյանը շրջեց թռչնաֆաբրիկայում, ծանոթացավ արտադրական հզորությունների ընդլայնման նպատակով վերջին շրջանում իրականացված ներդրումային ծրագրերին:
Կարևորելով թռչնաֆաբրիկան ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու աշխատանքները` մարզպետն ընդգծեց, որ միջազգային չափորոշիչներին համապատասխան տեխնիկայի կիրառումը թույլ կտա բարելավել ֆաբրիկայում իրականացվող տեխնոլոգիական բոլոր գործընթացները և բարձրացնել արտադրողականությունը։