Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին Արմավիրի մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարի արդյունքները

26.01.2015

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Արմավիրի մարզպետարանում ընթանում էր մարզպետարանի աշխատակիցների շախմատային առաջին մրցաշարը, որի մասնակիցները 16-ն էին` տարբեր ոլորտներից:

Ութ օր շարունակ նրանք իրենց ուժերը չափեցին շրջանային մրցակարգով` յուրաքնչյուրը խաղալով 15 խաղ:

Այսօր ամփոփվեցին մրցաշարի արդյունքները, ըստ որի` մրցանակային 1-ին տեղը հավասար` 11,5 միավորով կիսեցին  մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Արմեն Դարբինյանը և ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ Հայկ Պողոսյանը: Մրցաշարում 4-րդ և 5-րդ տեղերը 9,5 և 8-ական միավորներով զբաղեցրեցին Արմեն Համբարձումյանը և Արսեն Զաքարյանը:

Մրցանակային տեղերը զբաղեցրած մասնակիցները մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից արժանացան պատվոգրերի և դրամական պարգևների: Լավագույն մասնակցության համար մարզպետը շնորհակալագրեր հանձնեց նաև 4-րդ և 5-րդ տեղերը զբաղեցրաց մասնակիցներին, իսկ լավագույն մրցավարության համար` Սերոբ Եղիազարյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10