Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Պարգևատրումներ` ՀՀ պաշտպանության նախարարի կողմից
29.01.2015
ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թվականի հունվարի 22-ի N 30 հրամանով ՀՀ զինված ուժերի մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության գործում զգալի ձեռքբերումների, բանակաշինության գործում ունեցած ավանդի համար, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի կազմավորման 23-րդ տարեդաձի առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Մովսես Քարտաշյանը պարգևատրվել է <<Ծովակալ Հ.Ս Իսակով>> մեդալով:
Նախարարի նույն հրամանով ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը պարգևատրվել է <<Դրաստամատ Կանայան>>, իսկ մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արսեն Ղուկասյանը` <<Անդրանիկ Օզանյան>> մեդալներով: