Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորածնային խնամքի բուժսարքավորումներ` Արմավիրի ծննդատանը

20.02.2015

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Բրիտանական «BirthLink» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում 2015 թվականին գերժամանակակից սարքավորումներով ապահովվելու է 14 ծննդատուն` ներառելով Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Լոռու մարզերն ու մայրաքաղաքը:

Այսօր արդեն վերը նշված կազմակերպությունների համագործակցության շնորհիվ համապատասխան սարքավորումներով ապահովվել է Արմավիրի ծննդատունը: Ծննդատանն իրականացված վերազինման աշխատանքներին և արդյունքին տեղում ծանոթացել են ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, մազպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը:

Բարդ հղիության կամ վաղաժամ ծննդաբերության հետևանքով, որոշակի խնդիրներով լույս աշխարհ եկած փոքրիկներին համալիր աջակցություն ցուցաբերելու հարցում առանձնահատուկ կարևորություն ունեն վերակենդանացման ջերմահաղորդիչ սեղանիկը, տաքացվող ներքնակը, պուլսօքսիմետրը, օդափոխման համակարգը, hրատապ իրավիճակների համար նախատեսված պայուսակը, ներարկման մխոցներն ու տրամադրվող մյուս սարքավորումները: Դրանք անհրաժեշտություն են ոչ միայն բժիշկների գործադրած ջանքերի արդյունավետության, այլև նորածինների կյանքի փրկության տոկոսը մեծացնելու համար:

2008 թվականից մեկնարկած ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ օրս հատկացրել է շուրջ 535 միլիոն դրամ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53