Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Մեծամորի դպրոցում մասնակցեց Մայրենիի օրվան նվիրված միջոցառմանը

23.02.2015

Արդեն տասներորդ տարին է, ինչ փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի. այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որի շրջանակում այսօր յուրօրինակ միջոցառում էր կազմակերպվել նաև Մեծամորի թիվ 1 հիմնական դպրոցում:

Օրվա առթիվ կրթօջախի պատանիներն ու աղջիկները հանդես եկան հայոց լեզվին նվիրված ասմունքով, երգ ու պարով, ինչպես նաև հայոց գրերի ստեղծումը ներկայացնող բեմադրությամբ:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մեծ թվով ոլորտի պատասխանատուներ, հյուրեր:

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: <<Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը: Եկեկեք անաղարտ պահենք ու պահպանենք մեր լեզուն և որպես ազգային կարևորագույն արժեք` փոխանցենք մեր սերունդներին>>,- իր խոսքում ընդգծեց մարզպետը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53