Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը
05.03.2015
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը:
Նիստը հրավիրված էր ընդլայնված կազմով և նպատակն էր 100-ամյակի միջոցառումերի շրջանակում հստակեցնել մարզային հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և մարզում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:
Քննարկումների արդյունքում հնչած առաջարկությունների հիման վրա որոշվեց վերանայել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի կազմը և նախատեսվող միջոցառումների ծրագիրը` այն հագեցնելով նոր և հետաքրքրական ձեռնակներով:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 15 օր անց: