Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի անդրանիկ նիստը

05.03.2015

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի  անդրանիկ նիստը, որը վարեց ՀՀ Արմավիրի մարզպետ, հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղահրամանյանը:

Նիստը հրավիրված էր ընդլայնված կազմով և նպատակն էր 100-ամյակի միջոցառումերի շրջանակում հստակեցնել մարզային հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և մարզում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

Քննարկումների արդյունքում հնչած առաջարկությունների հիման վրա որոշվեց վերանայել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող մարզային հանձնաժողովի կազմը և նախատեսվող միջոցառումների ծրագիրը` այն հագեցնելով նոր և հետաքրքրական ձեռնակներով:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 15 օր անց:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53