Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանն ընդունեց Հայաստանում ԻԻՀ դեսպանության առաջին քարտուղարին

05.03.2015

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանն այսօր ընդունեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության առաջին քարտուղար Ռեզա Մոսթաֆային, որի հետ էր նաև Իրանի Քուրդ քաղաքի ֆերմերային ասոցացիայի ներկայացուցիչ Վալքզա Ղասեմյան:

Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը և մարզի Բաղրամյանի տարածաշրջանի համայնքների ղեկավարները:

Իրանական կողմը հետաքրքրված էր Բաղրամյանի տարածաջրջանում պայմանագրային հիմունքներով մշակովի հողատարծքներ ձեռք բերելու և բանջարբոստանային կուլտուրաների մշակությամբ զբաղվելու հանարավորություններով:

Ներկայացնելով առկա հնարավորությունները` մի քանի համայնքապետեր պատրաստակամություն հայտնեցին ընդհնուր պայմանների շուրջ համաձայնության գալու դեպքում իրանական կողմին ժամանակավոր մշակության հանձնել շուրջ 1200-1300 հա հողատարածք:

Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին հանդիպելու համապատասխան համայնքներում և տեղերում քննարկելու իրենց հետագա անելիքները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53