Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ
06.03.2015
Մեծագույն սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին ու դուստրերին Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:
Հարգելիներս, որպես մայր, որպես կին, որպես քույր ու դուստր ի վերուստ տրված և ձեր կողմից սիրով ստանձնած մեծ առաքելությունը դուք միշտ ինքնանվիրումով ու արժանապատվության բարձր զգացումով եք կատարում:
Կանացի իմաստնությամբ, բարությամբ, համբերատարությամբ, լավատեսությամբ և պետությանը, ընտանիքին, գործին, շրջապատողներին նվիրվելու անսահման կարողությամբ դուք արժանի եք ամենաբարձր գնահատանքին: Իսկ այս օրը լավագույն առիթ է արտահայտելու մեր ջերմ վերբերմունքը, անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:
Սիրելի կանայք,
Գարնանային այս ամենագեղեցիկ տոնը թող կրկնապատկի ձեր ներուժը և արևի լույսով ու ջերմությամբ լցնի ձեր հոգիները: Ապրեք առողջ, երջանիկ, սիրեք և միշտ սիրված եղեք: Ամենայն բարիք ձեզ:
ՀՀ Արմավիրի մարզպետ
Աշոտ Ղահրամանյան