Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

06.03.2015

Մեծագույն սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին ու դուստրերին Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:

Հարգելիներս, որպես մայր, որպես կին, որպես քույր ու դուստր ի վերուստ տրված և ձեր կողմից սիրով ստանձնած մեծ առաքելությունը դուք միշտ ինքնանվիրումով ու արժանապատվության բարձր զգացումով եք կատարում:

Կանացի իմաստնությամբ, բարությամբ, համբերատարությամբ, լավատեսությամբ և պետությանը, ընտանիքին, գործին, շրջապատողներին նվիրվելու անսահման կարողությամբ դուք արժանի եք ամենաբարձր գնահատանքին: Իսկ այս օրը լավագույն առիթ է արտահայտելու մեր ջերմ վերբերմունքը, անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:

Սիրելի կանայք,

Գարնանային այս ամենագեղեցիկ տոնը թող կրկնապատկի ձեր ներուժը և արևի լույսով ու ջերմությամբ լցնի ձեր հոգիները: Ապրեք առողջ, երջանիկ, սիրեք և միշտ սիրված եղեք: Ամենայն բարիք ձեզ:

 

ՀՀ Արմավիրի մարզպետ
Աշոտ Ղահրամանյան

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53