Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվել են դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները

10.03.2015

2015 թվականին փետրվարի 4-18-ը Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 3 հիմնական և Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է դպրոցականների 2014-2015 ուսումնակն տարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը: 15 առարկաներից իրենց գիտելիքները փորձել են 2014 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթող ճանաչված աշակերտները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն առարկաների հայտագրումը կատարվել է օնլայն տարբերակով:

Նշված 6 առարկաներից դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Արմավիրի մարզից հայտագրվել է 3159 աշակերտ: Հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզուներ, աշխարհագրություն, պատմություն, հայ գրականություն, հայոց եկեղեցու պատմություն և ՆԶՊ առարկաներից տարածքային փուլին մասնակցել է 1575 աշակերտ:

Տարածքային փուլը հաղթահարած 120 դպրոցի 515 աշակերտ մարզային հանձնաժողովի կողմից հնարավորություն են ստացել մասնակցելու փետրվարի 21-ից մարտի 9-ը անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին:

Մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են առարկայական հանձնաժողովների կողմից, որի արդյունքում 72 աշակերտ երաշխավորվել է մասնակցելու դպրոցականների 2015 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:
Հանրապետական փուլը կմեկնարկվի մարտի 15-ից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53