Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին հողօգտագործման բնագավառում առկա խնդիրները

20.03.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալներ Աշոտ Մուսայանի, Ֆելիքս Բաշոյանի, կոմիտեի, ինչպես նաև մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և մարզի համայնքապետերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին հողօգտագործման բնագավառում մարզում առկա խնդիրներին վերաբերող հարցեր:

Ներկայացնելով ոլորտում առկա հիմնախնդիրները` ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ Արմեն Դարբինյանը մասնավորապես անդրադարձավ համայնքների քարտեզագրման, հողագնահատման կարգերի և հաշվեկշիռների հետ կապված խնդիրներին, ինչպես նաև մարզի մի շարք համայնքներում սեփականաշնորհման ժամանակ տնամերձ ստացած բնակիչների հողատարածքներին, որոնք չեն ընդգրկվել կադաստրային ցուցակներում, սակայն մինչ այժմ օգտագործվում են:

ՀՀ կառավարությանն առնթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան պաշտոնյաները պարզաբանումներ ներկայացրեցին հնչեցված խնդիրների լուծման առնչությամբ, իսկ այն հարցերը, որոնք լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեին`պատասխանատուների կողմից առաջարկվեց դրանց քննարկումը կազմակերպել կադաստրի պետական կոմիտեում:

Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հորդորեց համագործակցված աշխատել և հետամուտ լինել բարձրացված խնդիրների լուծմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53