Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը

27.03.2015

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի մոտ տեղի ունեցավ մարզի բուժհաստատությունների տնօրենների հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին նաև Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի պատասխանատու պաշտոնյաները, ՀՀ ԱՆ առողջապահության պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետը:

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչ Երվանդ Էլիբեկյանը ներկայացրերց 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած առողջության առաջնային պահպանման բաղադրիչի շրջանակներում իրականավող «Հիվանդությունների վերահսկում և կանխարգելում» վարկային ծրագիրի նպատակը և իրականացման ընթացքը` միաժամանակ պարզաբանելով ներկաներին հուզող հարցերը:

Մարզի առողջապահական հիմնարկներում ընտրանքային կարգով իրականացված մոնիտորինգի արդյունքները ներկայացրեց ՀՀ ԱՆ առողջապահության պետական տեսչության Արմավիրի մարզային կենտրոնի պետը ` խոսելով հակահամաճարակային ռեժիմի պահպանման, լաբորատորիաներում ախտահանման աշխատանքների որակի, պատվաստանյութերի օգտագործման չափաքանակների, գրաֆիկների և այլ գործառույթներում տեղ գտած թերությունների մասին: Նա տեղեկացրեց, որ ուսումնասիրությունները կկրեն շարունակական բնույթ, իսկ արդյունքները կքննարկվեն մարզպետարանում՝ թերությունների շտկման և դրանց կրկնությունը բացառելու նպատակով:

Ուղեգրերի տրամադրման գործընթացին, հաշվետվությունները ճիշտ և ժամանակին ներկայացնելուն, ինչպես նաև դեղորայքի շարժին անդրադարձավ փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը` միաժամանակ կոչ անելով բուժհաստատությունների տնօրեններին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ազգաբնակչությանը հուզող խնդիրներին և տեղերում բարեխղճորեն իրականացնել իրենց վերապահված գործառույթները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53