Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի է ունեցել Արևադաշտ համայնքի նոր դպրոցի հիմնարկեքը
30.03.2015
ՀՀ Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում մարտի 28-ին տեղի է ունեցել նոր դպրոցի հիմնարկեքի արարողությունը` նախագահությամբ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի:
Հիմնարկեքի արարողությանը մասնակցել է նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Դպրոցի կառուցման ծրագիրը նախաձեռնել է Հայ կրթական հիմնարկությունը` հաշվի առնելով 1984 թվականից համայնքում գործող փայտաշեն դպրոցի անմխիթար վիճակը: Կազմակերպության կողմից դպրոցի կառուցման նպատակով կհատկացվի ավելի քան 110 հազար ԱՄՆ դոլար: Ծրագրի պատասխանատուների հավաստմամբ կրթօջախը շահագործման կհանձնվի օգոստոսի 25-ին:
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին և բարձր գնահատել Հայ կրթական հիմնարկության հայրենանվեր գործունեությունը Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Նա վստահություն է հայտնել, որ նորակառույց դպրոցը նոր շունչ կհաղորդի և ուսուցչական կազմին, և աշակերտներին` նպաստելով ուսման որակի բարձրացմանը: