Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը
31.03.2015
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, Արմավիրի մարզում Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նախագահ Լարիսա Մուրադյանի մոտ այսօր տեղի ունեցավ համապատասխան հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի գլխավորությամբ հանձնաժողովը քննարկեց Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-րդ տարելիցի առթիվ Արմավիրի մարզում տոնակատարությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ծրագիրը:
Հանձնաժողովի անդամները ողջունեցին ծրագրում ընդգրկված միջոցառումների ցանկը, պատրաստակամություն հայտնեցին աջակցելու ծրագրի իրականացմանը, ապա նաև հանդես եկան առաջարկություններով, որոնք ընդունվեցին միաձայն: