Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
02.04.2015
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանի ղեկավարությամբ Արմավիրի մշակույթի տանն այսօր համալսարանի ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես եկավ <<Կանք ու կլինենք>> խորագիրը կրող համերգային ծրագրով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Համերգը նախաձեռնել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Արմավիրի մարզային հանձնաժողովը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Մովսես Քարտաշյանը, մարզպետարանաի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզային տարբեր հաստատությունների պատասխանատուներ և աշխատակիցներ:
Համերգի ընթացքում հնչեցին Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի և Արա Գևորգյանի ստեղծագործությունները: