Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

04.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային ծառայությունների պատասխանատուները, մարզպետարանի աշխատակազմը, համայնքների ղեկավարները, կրթական, առողջապահական հաստատությունների տնօրեններն ու աշխատակիցները, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այսօր այցելեց Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց հուշակոթողին և ծաղիկներ խոնարհեց անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Հուշակոթողի մոտ Արմավիրի հոգևոր առաջնորդը կատարեց հոգեհանգստի կարգ և աղոթք հնչեցվեց առ Աստված` Մեծ եղեռնի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Արմավիրի մարզի կողմից մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարանին նվիրեց հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող ծառ` պատրաստված դպրոցականների կողմից:

<<Մեր այսօրվա երթով մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` միանալով Հայաստանում և աշխարհով մեկ սփռված մեր հայությանը: Մեր միասնական կամքն արտահայտելով այս սրբավայրում` մենք ասում ենք, որ եղել ենք, կանք ու կմնանք` պահանջելով թուրքական իշխանություններից ընդունելու իրենց կողմից իրականացված եղեռնը>>,- իր խոսքում ընդգծեց մարզպետը` միաժամանակ խորին երախտագիտություն հայտնելով Հայոց ցեղասպանությունն ընդունած երկրներին ու պառլամենտներին` հուսալով, որ աշխարհի մյուս երկրները ևս կհետևեն այդ օրինակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53