Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
07.04.2015
Սիրելի Կանայք, մեծագույն սիրով շնորհավորում եմ բոլորիդ մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Յուրաքանչյուրիս համար մայրական աղոթքով ու օրհնանքով է սկսվում ամեն մի նախաձեռնություն ու նրանով է ոչ միայն չափվում, այլև զարգանում ու տարածվում բարին, լավն ու գեղեցիկը:
Ձեզանով է պայմանավորված մարդկային հարաբերությունների ներդաշնակությունը, ընտանիքի ամրությունն ու երջանկությունը: Իսկ այս օրը ևս մեկ պատեհ առիթ է երախտիքի, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր հղելու ձեզ և արժևորելու ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում:
Կրկին շնորհավորելով ձեզ գարնանային այս գեղեցիկ օրվա առթիվ` մաղթում եմ քաջառողջություն և անսահման երջանկություն: Թող արևի ջերմացնող շողերը հույսով ու հավատով լցնեն ձեր հոգիները:
Լավագույն ցանկություններով`
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյան