Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դրամական պարգև և ծաղիկներ` ցեղասպանությունը վերապրած տարեց կանանց
07.04.2015
Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արմավիրի մարզում ցեղասպանությունը վերապրած հարյուր և ավելի տարեկան վեց կանանց` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանց փոխանցելով 1 միլիոն դրամի օգնության հավաստագիր և ծաղիկներ:
Մարզպետը Հանրապետության նախագահի կողմից շնորհավորեց նրանց տոնական օրվա առթիվ` մաղթելով առողջություն և տոկունություն:
Գնահատելով իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը` տարեց կանայք շնորհակալություն հայտնեցին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` մեծ նվերի, ինչպես նաև որդիական սիրո ու հոգածության համար: