Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դրամական պարգև և ծաղիկներ` ցեղասպանությունը վերապրած տարեց կանանց

07.04.2015

Մայրության և գեղեցկության տոնի առթիվ այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արմավիրի մարզում ցեղասպանությունը վերապրած հարյուր և ավելի տարեկան  վեց կանանց` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանց փոխանցելով 1 միլիոն դրամի օգնության հավաստագիր և ծաղիկներ:

Մարզպետը Հանրապետության նախագահի կողմից շնորհավորեց նրանց տոնական օրվա առթիվ` մաղթելով առողջություն և տոկունություն:

Գնահատելով իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը` տարեց կանայք շնորհակալություն հայտնեցին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` մեծ նվերի, ինչպես նաև որդիական սիրո ու հոգածության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35