Տպել
Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզում շուտով կտրվի ջրամբարների կառուցման աշխատանքների մեկնարկը
11.04.2015
Աշխատանքային այցով այսօր Արմավիրի մարզում էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և «Հայջրնախագիծ» ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նրանք այցելեցին Գետաշեն, Նոր Կեսարիա, Ջանֆիդա և Արևադաշտ համայնքներ` ծանոթանալու տվյալ համայնքներում ջրամբարների կառուցման նախապատրաստական աշխատանքներին: