Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայտարարություն
11.04.2015
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի՝ Արմավիրի մարզ կատարելիք այցի շրջանակում, ապրիլի 18-ին, ժամը 10:15-ին, Արմավիրի մարզպետարանում կկազմակերպվի քաղաքացիների ընդունելություն:
Այն անձինք, ովքեր հարցեր, առաջարկներ, դիմումներ կամ բողոքներ ունեն կապված ՀՀ արդարադատության նախարարի իրավասություններին առնչվող ոլորտների հետ, նշված ժամին կարող են լինել մարզպետարանում՝ նախարարի հետ հանդիպելու և խնդիրները ներկայացնելու նպատակով: