Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արազափ համայնքում հաջողությամբ ավարտվեց ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագիրը

14.04.2015

Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) <<Մաքուր էներգիա և ջուր>> ծրագրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համատեղ ջանքերով Արմավիրի մարզի Արազափ գյուղում այսօր տեղի ունեցավ ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրի ավարտական արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և մեծ թվով հյուրեր:

Ողջունելով ներկաներին և կարևորելով համայնքում ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված ծրագրի իրականացումը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի պատասխանատուներին` վստահեցնելով, որ Արազափ համայնքի համար կենսական նշանակություն ունեցող խնդրի լուծմամբ մեծ աջակցություն է ցուցաբերվել արզափցիներին:

Միջոցառման մասնակիցները շրջեցին պոմպակայանով, ծանոթացան ջրամատակարարման համակարգին, որից հետո հանդիպեցին ծրագրի շահառուների հետ` քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35