Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

15.04.2015

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանում այսօր Արաքսի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ տեղի ունեցավ <<Հավերժի ճամփորդը>> խորագիրը կրող միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արաքս համայնքի ղեվարը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը, որն ուղեկցվեց բեմադրությամբ, երգով ու ասմունքով, կրթօջախի սաները հանդես եկան Հայոց մեծ եղեռնի համընդհանուր ճանաչման, դատապարտման ու արդարության վերականգնման պահանջատիրության կոչով՝ հատկանշելով, որ այսօր պետականություն ունեցող և Արցախյան ազատամարտում փայլուն հաղթանակ տարած Հայաստանը և իր աշխարհասփյուռ զավակները <<Հավերժի ճամփորդ>> են, եկել են դարերի խորքից և գնում են դարերն ի վեր:

<<Մենք դատապարտված ենք հավերժ ապրելու: Այսօր մեր բոլորի պարտքն է անել հնարավորը մեր երկրի, մեր երեխաների համար բարեկեցիկ ապագա կերտելու գործում: Հայը իրավունք չունի ընկճվելու: Մենք պարտավոր ենք և չենք դադարելու հիշել ու պահանջել Հայոց մեծ եղեռնի զոհերի այրան գինը: Հավերժ փառք հայ ժողովրդին>>, - իր խոսքում ընդգծեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` խորին շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին և աշակերտներին:

Ողջունելով Հայստանում և աշխարհի տարբեր ծայրերում այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը` Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը մեծապես կարևորեց Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի մատուցումը, որը, ըստ նրա, ամբողջ աշխարհին լսելի դարձրեց մի իրողություն, որը պետք է դատապարտել, այլ ոչ թե մոռացության տալ:

Հավելենք, որ այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներ են տեղի ունենում Արմավիրի մարզի բոլոր կրթօջախներում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53