Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հերքում է <<Հրապարակ>> օրաթերթի կողմից տարածած տեղեկատվությունը

16.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետարանը հերքում է <<Հրապարակ>> օրաթերթում <<Անմոռուկի միջոցով փող աշխատելու մոլուցքը շուկաներից ու տոնավաճառներից հասել է պետական կառավարման համակարգ>> վերտառությամբ հոդվածը:

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ ՀՀ Արմավիրի մարզպետարնը Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկ չի վաճառել և չի վաճառում: <<Հրապարակ>> օրաթերթի կողմից տարածած տեղեկատվությունը սուտ է և իրականության հետ որևէ կապ չունի: 

Ի լրումն ասվածի նշենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանն ուղղակի անընդունելի է համարում որոշ լրատվական կայքերի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանի և այլ պարագաների <<պարտադրված վաճառքի>> հետ կապված ստահոդ և անհիմն լուրերի տարածումը:

Հարգելի գործընկերներ, ներկայացրեք փաստարկված տեղեկատվություն, այլ ոչ թե ձեր մասնագիտական գործունեությանը ոչ վայել աշխատելաոճով աղավաղեք իրականությունը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53