Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրումներ՝ Ոստիկանության օրվա առթիվ

16.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Ոստիկանության օրվա առթիվ այսօր ընդունեց ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանին և վարչության  մի խումբ աշխատակիցների:

ՀՀ ոստիկանության համակարգում մասնագիտական անբասիր ծառայության և Ոստիկանության օրվա կապակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պատվոգրեր և դրամական պարգևներ հանձնեց ոստիկանության մարզային վարչության 15 աշխատակցի:

Շնորհավորելով պարգևատրվածներին և համակարգի ողջ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ մարզպետը բարձր գնահատեց ոստիկանի դերը և նշանակությունը երկրի անվտանգության ապահովման գործում` համոզմունք հայտելով, որ նրանք մշտապես բարձր մակարդակով են իրականացնում իրենց մասնագիտական պարտականությունները:

<<Աստված բոլորիդ պահապան: Միշտ օրինապահ եղեք: Եվ հավերժ փառք բոլոր նրանց, ովքեր ծառայողական պարտավորությունները կատարելիս նվիրաբերել են իրենց կյանքը: Հանգստություն նրանց շիրիմներին>>,- ամփոփելով իր խոսքը` նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին՝ մարզային կառույցի նկատմամբ ցուցաբերվող ամենօրյա հոգատար վերաբերմունքի և մշտական աջակցության համար` նշելով, որ մարզային իշխանության և ազգաբնակչության աջակցության շնորհիվ ոստիկանության մարզային վարչությունը պատվով է կատարում իր առջև դրված խնդիրը` արդյունավետ կերպով պայքարելով հանցավորության դեմ և պահպանելով հասարակական կարգը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53