Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հրամանատարաշտաբային ուսումնավարժություն` Արմավիրի մարզում

17.04.2015

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում անցկացվեց <<Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը>> թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ, ուսումնավարժության ղեկավար Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ, մարզի տարահանման հանձնաժողովի նախագահ, ուսումնավարժության ղեկավարի տեղակալ Մովսես Քարտաշյանը, ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետ, ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ Արմեն Ամիրջանյանը և գործընթացում ընդգրկված մարզային տարբեր կառույցների պատասխանատուներ:

Միջոցառման անցկացման նպատակն էր ստուգել ուսումնավարժությունում ընդգրկված մասնակիցների պատրաստությունն արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ, կատարելագործել ղեկավար կազմի ունակությունները բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման և կառավարման մարմինների միջև փոխհամագործակցության կազմակերպման ուղղությամբ, ինչպես նաև ստուգել <<ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակներում գործելու պլանի <<Գարնանային վարարումների, ջրհեղեղների և սելավների դեպքում գործելու պլան>> հավելվածի իրատեսությունը>> ու կատարելագործել արձագանքման ուժերի գործնական հմտությունները` ջրածածկման գոտում որոնողափրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու դեպքում:

Միջոցառման գործնական մասն անցկացվեց Արմավիրի մարզի Ջանֆիդա համայնքում, որին հաջորդեց ուսումնավարժության արդյունքների ամփոփումն ու գնահատումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53