Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը պարգևատրվեց «Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարելից» հոբելյանական մեդալով

23.04.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր, տնտեսական քաղաքականության, ինովացիոն զարգացման և ձեռներեցության հանձնաժողովի նախագահի տեղակալ Կազբեկ Տայսաևին, ով Հայաստանում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով:

Կազբեկ Տայսաևը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին փոխանցեց ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ողջույնները և նրա կողմից մարզպետին հանձնեց «Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-րդ տարելից» հոբելյանական մեդալը:

ՌԴ պետդումայի պատգամավորը խոսեց նաև համաժողովի ընթացքում իր ստացած տպավորությունների մասին` մասնավորապես ընդգծելով, որ ռուս ազգը միշտ դատապարտել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը, և այդ մասին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի հետ համատեղ իր դիրքորոշումն արտահայտել է դեռևս 1915 թվականին` հայության նկատմամբ կատարվածը բնորոշելով որպես «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցանք»:

Շնորհակալություն հայտնելով բարձր պարգևի համար` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Այս հոբելյանական մեդալի համար պայքարել են մեր պապերն ու հայրերը, և այն շատ թանկ է ինձ համար…»: Մարզպետն ընդգծեց, որ հայ ժողովուրդը միշտ զգացել է եղբայրական Ռուսաստանի զորակցությունը և երկու պետությունների հարաբերությունները գալասին են դարերի խորքից, իսկ մերօրյա զարգացումները թույլ են տալիս ասել, որ դրանք հավերժ են:

Նա խոսեց նաև մարզում տեղակայված սահմանապահ զորամասի և մարզային իշանության միջև ձևավորված ջերմ փոխգործակցության մասին` ասելով, որ արվում է ամեն ինչ, որ սահմանապահներն իրենց զգան ինչպես տանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Կազբեկ Տայսաևը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին փոխադարձ այցով հրավիրեց Մոսկվա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53