Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին

24.04.2015

Այսօր Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին մարզկենտրոն Արմավիրում Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Հուշակոթողի մոտ Արմավիրի թեմը, հանդիսապետությամբ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի, կատարեց հատուկ մշակված ծիսական արարողակարգ` բարեխոսություն հայցելով արդեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու սրբեր հռչակված Ցեղասպանության նահատակներից:

<<Թող նահատակ մեր սրբերի բարեխոսությամբ մեր բոլոր աղոթքները, աղաչանքներն ու խնդրանքներն առ Աստված ի կատար ածվեն: Սա մեծագույն հաղթանակ է, և մենք արդեն մեր ուսերից պետք է թոթափենք ցավի, լացի, կսկիծի բեռը և առաջ ընթանանք` չմոռանալով արդար հատուցում պահանջել հայ ազգի կրած բարոյական և նյութական վնասների համար: Փառք Հայաստանի Հանրապետությանը, փառք հայ ժողովրդին>>,- իր խոսքում նշեց Արմավիրի թեմի առաջնորդը:

Այսօր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման և ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաև մարզի մյուս երկու քաղաքային և մեծ թվով գյուղական համայնքներում:

Հավելենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրավերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պաշտոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում են գտնվում Արմավիրի մարզի գործընկերներ Սլովակիայի Հանրապետության Տռնավայի նահանգի և Դանիայի Թագավորություն Օդերի համայնքի պատվիրակությունները, որոնք մարզպետի ուղեկցությամբ այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53