Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եվս մեկ միջոցառում` նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին

29.04.2015

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մանկավարժներ և հյուրեր:

Միջոցառման սկիզբն ազդարարվեց Մեծ եղեռնին նվիրված ցուցադրության բացումով, որտեղ թեմատիկ սկզբունքով ներկայացված էր հայ ժողովրդի պատմության այդ ծանր ժամանակաշրջանը: Այնուհետև հյուրերն մասնակցեցին դպրոցի սաների կողմից պատրաստված միջոցառմանը:

Ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց մարզպետ Ա. Ղահրամանյանը` նշելով. <<Ամեն անգամ նման միջոցառման մասնակցելիս նույն հուզմունքն եմ ապրում: Հպարտանում եմ, որ ունենք այսպիսի սերունդ, որը 20-րդ դարի ահեղ ոճրագործությունը մոռանալու իրավունք չունի: Թող անմեղ զոհերի հիշատակը միշտ վառ մնա, և մշտապես մեր աղոթքի ձայնը հասնի առ Աստված: Իմ ցանկությունն է, որ մեր երկիրը այնքան հզորանա, որ ոտք մեկնի հզոր գերտերությունների հետ: Թող աշխարհում խաղաղություն տիրի, որպեսզի մեր հետագա սերունդները ապրեն այն երկրում, որում մենք ցանկանում ենք` մեր հզոր Հայաստանում>>:

Կրթօջախի տնօրեն Հասմիկ Գասպարյանը ևս հանդես եկավ ողջույնի խոսքով, որում շեշտեց, որ հայ ժողովուրդը պիտի ապրի, քանզի պատգամ ունի, պատգամ այն բազմահազար զոհերի, որոնք խաղաղ քուն ու հայրենիք էին երազում: Չմոռանալով անցյալը, որ մեր արյունն է, մեր ճակատագիրը, իրագործենք վրեժի լուծման մեր տարբերակը և կրկնենք բարձրաձայն <<Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք>>:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57